Ճամպրուկ դասավորելու 10 հիանալի հնարք

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՏՈՒՐԻԶՄ

Ամռանը մնաց մեկ ամիս: Շուտով բոլորս շտապելու ենք հավաքել ճամպրուկները և գնալ հանգստանալու: Շատերի համար ճամպրուկ դասավորելն իսկական մղձավանջ է:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում ճամպրուկ դասավորելու 10 հիանալի հնարք:

1. Մի ծալեք ձեր հագուստը, պտտեցրեք այն

Այսպես անգամ փոքրիկ ճամպրուկում դուք կկարողանաք տեղավորել 3 շորտ, 3 ջինս, 1 կիսաշրջազգեստ, 2 լողազգեստ, 10 շապիկ, 5 վերնաշապիկ և 4 զգեստ:

2. Օգտագործեք վակուումային տոպրակներ

Վակուումային տոպրակները հիանալի են երեխաների պարագաները և նեքնազգեստը տեղավորելու համար: Դրանք ձեզ հատկապես պետք կգան վերադառնալիս կեղտոտ հագուստն առանձին տեղավորելու համար:

3. Օգտվեք «բուրգ»-ի սկզբունքից

 

 

Սկզբում տեղավորեք կոշիկները, ապա փռեք (մի՛ պտտեք կամ ծալեք) մեծ հագուստները, դրանց վրա արդեն տեղավորեք պտտած հագուստը: Ամենավերևում տեղավորեք կոսմետիկայի պարագաներ, աքսեսուարներ, փխրուն իրեր:

4. Ասեք «ոչ» անձրևանոցին

Եթե ձեր անձրևանոցը շատ մեծ է, փոխարինեք այն կամ փոքր, ճանապարհորդական անձրևանոցով կամ էլ գնեք անջրանցիկ վերարկու:

5. Գնեք ճանապարհորդական չափսի կոսմետիկա

 

 

Հանգստանալու գնալիս կարիք չկա գնելու մեծ տարաներով կոսմետիկա: Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ փոքր տարաներով կոսմետիկային, ինչը կօգնի ձեզ տարածք խնայել:

6. Ճիշտ կերպ դասավորեք մանր-մունր իրերը

Փոքր իրերը, օրինակ՝ գուլպաները, կարելի է տեղավորել կոշիկների մեջ, ակնոցները տեղավորել ձեր ձեռքի պայուսակում կամ ճամպրուկի գրպաններից մեկում, իսկ աքսեսուարները կարող են տեղ գտնել դեղահաբերի տուփիկում:

7. Օգտագործեք վերարկուների կախիչներ

Դասական հագուստի պարագայում, որը նաև ճմրթվող է, պտտեցնելը տարբերակ չէ: Այստեղ ձեզ օգնության կգան վերարկուների կախիչները, որոնք կապահովեն ձեր հագուստի անվնաս տեղ հասնելը:

 

 

8. Վերցրեք այնքան դեղամիջոց, որքան որ բավարար է

Իմաստ չկա դեղահաբերի ողջ տուփը տանելու: Վերցրեք միայն ամենաանհրաժեշտը:

9. Ազատ տարածություններ մի թողեք

Դուք հավանաբար կցանկանաք ազատ տարածություններ թողնել, որպեսզի ձեզ հետ սուվինիրներ բերեք, սակայն այդ ազատ տարածությունների պատճառով ձեր հագուստը կճմրթվի: Փորձեք լցնել ազատ տարածքները մանր-մունր իրերով կամ էլ ճմրթած թղթով:

10. Վերցրեք միայն այն, ինչն իսկապես անհրաժեշտ է

 

 

Ճանապարհ ընկնելիս հնարավորինս ադեկվատ մոտեցում ցուցաբերեք և մի՛ վերցրեք այնպիսի բաներ, որ պետք չեն գալու կամ էլ այնպիսի բաներ, որ կարող եք հենց այնտեղից գնել:

Ստորև պատկերված է ևս մի քանի կարճ և օգտակար խորհուրդ

 

 

Աղբյուրը

Մեկնաբանություններ

comments

Թողնել պատասխան