Ահա, թե ինչպես է Քիմ Քարդաշյանը 1 օրում 14մլն աշխատել

ԱՇԽԱՐՀ, ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Հունիսի 21-ին հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թողարկել է ՝ KKW Beauty կոչվող դիմահարդարման պարագաների սեփական հավաքածուն։ Արտադրանքի առաջին բաղադրիչներն, իհարկե, եզրագծման պարագաներն էին։

 

Peopletalk-ը գրում է, որ թողարկվել է 300 հազար օրինակ, յուրաքանչյուրը 48 դոլար արժողությամբ։ Ամբողջ հավաքածուն վաճառվել է մի քանի ժամում։ Վերջնական հաշվարկով՝ Քիմը մեկ օրում 14մլն դոլար է աշխատել։

Ի դեպ, նրա նոր արտադրանքը դուր է եկել բոլոր գնորդներին, բացասական մեկնաբանություններ չեն եղել։ Երկրպագուներից շատերը կարծում են, որ շուտով KKW Beauty-ն կգերազանցի Քայլի Ջեների Kylie Cosmetics-ին։

 

 

Աղբյուրը

 

Մեկնաբանություններ

comments

Թողնել պատասխան