10 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի որոնել Google-ում, հակառակ դեպքում հաստատ կզղջաք

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Ահա 10 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի որոնել Google-ում։

 

10․ Ձեր ախտանշանների մասին

Համացանցը մի հարթակ է, ուր յուրաքանչյուր ոք կարող է գրառումներ անել։ Իսկ դուք ցանկանո՞ւմ եք ստանալ պատասխաններ հասարակ մարդկանցից։ Հիշեք՝ առողջության հետ կապված ցանկացած հարցով պետք է դիմել միմիայն համապատասխան մասնագետի։ Հնարավոր է, որ համացանցում գտնեք ձեր հարցի սխալ պատասխանը, որը կարող է ձեր հոգեկան վիճակն էլ ավելի վատացնել և ձեզ սթրեսի մեջ գցել։ Եթե որևէ ախտանշաններ ունեք, ապա «Բժիշկ Գուգլին» դիմելու փոխարեն այցելեք իրական բժշկի։

9․ Քրեորեն պատժելի արարքների մասին

 

Բնականաբար, այս մեկն այնքան էլ վտանգավոր չէ։ Բայց Google-ում «Ինչպես պատրաստել պայթուցիկ» կամ «Ինչպես պատրաստել ամֆետամին թմրանյութ» որոնելիս հիշեք, որ համացանցում ոչինչ գաղտնի չէ․ միգուցե ձեզ հետևում են, իսկ ձեր IP հասցեն միշտ հասանելի է իրավապահ մարմինների համար։

8․ Քաղցկեղի մասին

 

Սա այն դեպքն է, երբ որքան քիչ բան իմանաք, այնքան հանգիստ գլուխը կդնեք բարձին։ Քաղցկեղի տեսակները շատ են, իսկ դրա ախտանշանների նման ախտանշաններ կարող են նկատվել ցանկացածի մոտ։ Եթե սրտխառնոց ունեք, ձեզ թույլ եք զգում կամ միշտ հոգնած եք, ապա դեռ չի նշանակում, որ դուք քաղցկեղով եք հիվանդ։ Փոխարենը տարին մեկ հետազոտվեք և եղեք առողջ։

7․ Փայտոջիլների մասին

Հավանաբար դուք էլ լսած կլինեք փայտոջիլների մասին, որոնց խայթոցը վատ հետևանքներ կարող է ունենալ։ Եթե ցանկանում եք գիշերը հանգիստ քնել, ապա Google-ում մի որոնեք փայտոջիլնրի և նրանց տարածած վարակների մասին։

6․ Մաշկային հիվանդությունների մասին

Մաշկային հիվանդությունների տասնյակ հարյուրավոր տեսակներ կան։ Դրանց լուսանկարները նայելուց հետո հաստատ ձեզ լավ չեք զգա, ուստի խորհուրդ չենք տալիս Google-ում որոնել մաշկային հիվանդությունների մասին։

 

5․ Ծխող մարդկանց թոքերի մասին

Առանց այդ էլ համացանցը լի է ծխելու բացասական կողմերը ներկայացնող սարսափելի նկարներով։ Այդ դեպքում էլ ի՞նչ կարիք կա փնտրելու, թե ինչ տեսք ունեն ծխող մարդկանց թոքերը։ Բոլորին է հայտնի, որ ծխելը վնասակար է։ Պետք է միայն հավատալ և առանց սարսափելի լուսանկար-ապացույցների թողնել ծխելը։

4․ Վտանգավոր կենդանիների մասին

Մոլորակի վրա ինչ տեսակի ու տեսքի կենդանիներ ասես, որ կան։ Մասնագետներն ասում են, որ վտանգավոր համարվող կենդանիների լուսանկարներ պարբերաբար նայելու արդյունքում կարող է ֆոբիա առաջանալ բոլոր տեսակի կենդանիներից, ինչը բնականաբար՝ ցանկալի չէ։ Ուղղակի վայելեք կյանքը․ ոչ մի կենդանի հենց այնպես չի գա և ձեզ վնասի։

 

3․ Ձեր անունը

Նորություն չի լինի, եթե ասենք, որ համացանցում անձնական տվյալների պաշտպանությունը բավականին ցածր մակարդակի վրա է։ Եթե Google-ում որոնեք ձեր անունը, ապա հաստատ կգտնեք ձեր հին ու նոր լուսանկարները, ինչպես նաև որոշ տհաճ արդյունքներ։ Ամեն դեպքում, թեթև ապրեք և ուղղակի մի որոնեք ձեր անունը Google-ում։

2․ Սև գնդիկների հեռացման մասին

Հավանաբար այս մեկի համար մեկնաբանություններն ավելորդ են․ իսկապես դուք պատրաստ եք Google-ում որոնել, թե ինչպես են մարդիկ հեռացնում սև գնդիկներն ու դիտել այդ տհաճ տեսանյութե՞րը։

 

1․ Ծննդաբերության մասին

Նման կադրեր բոլորս էլ ֆիլմերում տեսել ենք, երբ ծննդաբերող կինը գոռում է, իսկ բժիշկները փորձում են հանդարտեցնել նրան։ Իրականում այդ ողջ գործընթացը շատ ավելի բարդ և հուզիչ է, քան ֆիլմերում։ Նման տեսանյութեր դիտելը խստիվ արգելվում է հիմնականում կանանց և երեխաների համար։

Տհաճ բաներ որոնելու փոխարեն կարող եք Google-ն օգտագործել դրական և պետքական տեղեկություններ ստանալու համար։

 

Աղբյուրը

Մեկնաբանություններ

comments

Թողնել պատասխան