9 խորամանկություն, որոնց հետ ստիպված չեք լինի մազերը լվանալ ամեն օր

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Մազերը չափազանց հաճախ լվանալը կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ հասցնել։ Adme.ru կայքը գրում է, որ այն անձանց մոտ, ովքեր ամեն օր լվանում են մազերը, ճարպագեղձերը սկսում են ավելի շատ ճարպ արտադրել։ Արդյունքում՝ փակ շղթա է սկսվում։ Այս խորհուրդները ձեզ կարող են օգնել մազերն ավելի հազվադեպ լվանալ։

Հետևեք սննդակարգին։ Որպեսզի մազերը երկար ժամանակ մաքուր մնան, հարկավոր է սննդակարգից բացառել ճարպերն ու տապակած սնունդը, շաքարը, սպիտակ հացը։ Դրանք հարկավոր է փոխարինել բանջարեղենով և մրգերով, կաթնամթերքով, դիետիկ մսով և ընդեղենով։ Սա կօգնի նվազեցնել ճարպագեղձերի ակտիվությունը։

 

 

Չոր շամպուն օգտագործեք։ Ճարպի հետևանքով յուղոտ փայլը թաքցնելու համար մազարմատներին կարող եք չոր շամպուն քսել։ Սպասեք 10 րոպե, սանրեք մազերը։ Մազերը մաքուր կերևան։

Մի արհամարհեք աքսեսուարները։ Եթե մազափունջ ունեք, կարող եք բարակ շարֆ օգտագործել։ Այսպիսի սանրվածքը կարող է գեղեցիկ երևալ հավաքված և թափված մազերի դեպքում։ Սա փրկություն կդառնա նաև կարճ մազեր ունեցողների համար։

 

 

Ուշադրություն դարձրեք ջրի ջերմաստիճանին։ Հետևեք ջրի ջերմաստիճանին, որի պայմաններում լվանում եք մազերը։ Այն պետք է տաք չլինի, նույնիսկ մի փոքր սառը։ Չի կարելի շատ տաք ջուր օգտագործել։ Շատ տաք ջուրը մեծացնում է մաշկի ճարպի քանակը։ Իսկ մազերը գերադասելի է չորացնել բնական ճանապարհով։

 

 

Հյուսք արեք։ Յուղոտ մազարմատները կարող եք թաքցնել՝ հյուսք անելով։ Որքան հաստ լինի հյուսքը, այնքան լավ կթաքցնեք կեղտոտ մազերը։

Քնելուց առաջ սանրեք մազերը։ Քնելուց առաջ հարկավոր է սանրել մազերը, իսկ պառկելուց առաջ դրանք ետ տարեք։

\

 

Փոխեք բացվածքի ուղղությունը։ Գաղտնիքը շատ պարզ է. մազերը սովորում են որոշակի դիրքին և արմատների հատվածում կորցնում ծավալը, ավելի շատ կեղտոտվում այն հատվածում, որտեղից սովորաբար բացում եք։

Հարթ սանրվածք մի արեք։ Այս դեպքում մազերը յուղոտ կերևան։ Իդեալական կլինի մազարամատների հատվածում սանրի հատվածում ծավալ հաղորդելը։

 

 

Լվացեք սանրը։ Հոգ տարեք, որ սանրը և մյուս գործիքները, որոնք օգտագործում եք, մաքուր լինեն։ Կոնդիցիոները, մազերը հարդարելու միջոցները կարող են կեղտոտել մազերը։ Հարկավոր է սանրերը լվանալ յուրաքանչուր շաբաթ՝ տաք ջրով և շամպունով կամ օճառով։

Աղբյուրը

 

Մեկնաբանություններ

comments

Թողնել պատասխան