6 մթերք՝ առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՆԵՐՇՆՉԱՆՔ

Այն, ինչ դուք ուտում եք, իր ազդեցությունն է ունենում ձեր մարմնի վրա՝ ինչպես ներսից, այդպես էլ դրսից։ Այդ պատճառով ավելի լավ է ուտել այն, ինչ լավ է անդրադառնում առողջության վրա։ Կան տարբեր մթերքներ, որ կարող են օգնել մեզ ունենալ առողջ ու փայլուն մաշկ։ Լավ սննդակարգը կարող է օգնել պայքարել ծերացման դեմ։

 

Սպանախ

Ասում են, որ կանաչ բանջարեղենը շատ լավ է մաշկի համար, իսկ դրանցից մեկը՝ սպանախը, համարվում է լավագույնը։ Այն հարուստ է վիտամին A-ով։ Այս մթերքը բարձրացնում է մեր մարմնում լիպիդների քանակությունը ու նվազեցնում այսպես կոչված «ազատ ռադիկալների» քանակը։ Սպանախը նաև օգնում է պայքարել բշտիկների դեմ։

 

Լոլիկ

Լոլիկը հարուստ է վիտամին C-ով, և ինչպես բոլորս գիտենք, վիտամին C-ն շատ լավ է առողջ մաշկի համար։ Բացի դրանից, նրանք պարունակում են լիկոպինի նշանակալից քանակություն։ Լոլիկները պաշտպանում են մաշկը չոր ու սև կետերից։

 

Գազար

Image result for carrot

Գազարը հարուստ է վիտամին C-ով ու հակաօքսիդանտներով։ Գազարն օգնում է բուժել մաշկի մի քանի խնդիրներ, ինչպիսիք են սպիները, հետքերը, չորությունը ու այսպես շարունակ։ Գազարը կօգնի պահպանել երիտասարդությունն ու թարմությունը։

 

Յոգուրտ

Image result for yogurt

Ավելացրեք ձեր սննդակարգում յոգուրտի քանակությունը։ Այն կօգնի ունենալ հարթ մաշկ և պայքարել բշտիկների դեմ։ Դա նշանակում է, որ եթե ավելի շատ յոգուրտ ուտեք, այնքան քիչ կզգաք կոսմետիկ միջոցների կարիք։

 

Հապալասներ

Image result for հապալաս

Հապալասներն հարուստ են A և C վիտամիններով։ Բացի այդ, նրանք պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ։ Հապալասը շատ օգտակար է մաշկի համար, այն պաշտպանում է բշտիկներից։

 

Սաղմոն

Image result for սաղմոն

Սաղմոնը հարուստ է լիպիդներով, որոնք մաշկին օգնում են ունենալ առողջ տեսք։

 

Աղբյուրը

Մեկնաբանություններ

comments

Թողնել պատասխան