Ամռանը չարժե. 10 երկիր, ուր պետք է այցելել աշնանը

ԱՇԽԱՐՀ, ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՏՈՒՐԻԶՄ

Մարդիկ անհամբեր սպասում են ամռանն ու նախօրոք ընտրում հանգստավայրեր, ուր կարելի է գնալ ու հիանալի անցկացնել հանգիստը: Բայց զբոսաշրջության ոլորտին անտեղյակ շատ մարդիկ հաճախ հայտնվում են տհաճ իրավիճակում` ցուրտ կամ էլ անտանելի շոգ եղանակ, որը փչացնում է ամբողջ հանգիստը` այդքան երկար սպասված ուղևորությունից թողնելով միայն վատ հիշողություններ: Այդ պատճառով էլ ներկայացնում ենք 10 հայտնի երկիր, ուր ավելի լավ է այցելել աշնանը: Հիմա կհասկանաք, թե ինչու:

Անձրևների շրջան

Թայլանդ

 

Թայլանդը հանգստի հայտնի երկիր է: Այն արևելյան երկիր է, որն ունի յուրահատուկ կոլորիտ, մատչելի գներ, համեղ սնունդ, հարուստ մշակույթ, օվկիանոս ու լավ լողափեր: Երկիրը հատկապես հետաքրքիր է նրանց համար, ովքեր տարբեր էքսկուրսիաների սիրահար են: Իսկ հիմա` կարևորի մասին. եթե ուզում եք վայելել Թայլանդի ողջ գեղեցկությունը` անձրևի պատճառով հյուրանոցի համարում փակվելու փոխարեն, ուրեմն` պետք է իմանաք, որ Թայլանդում արևադարձային անձրևները հիմնականում տեղում են մայիսից նոյեմբեր: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս այստեղ հանգիստը կազմակերպել նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում:

Մալդիվներ

 

Ճոխ հանգստի սիրահարներն ու ամուսնական ճանապարհորդության պատրաստվող նորապսակ զույգերը պետք է հաշվի առնեն, որ այս շքեղ կղզիներում անձրևները շարունակվում են մայիսից նոյեմբեր: Մալդիվներ այցելելու ամենահարմար շրջանը նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածն է:

 

ՇրիԼանկա

Վերջին ժամանակներս զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է ձեռք բերել էկզոտիկ, միևնույն ժամանակ ոչ այդքան թանկ Շրի Լանկա կղզին, որը դրախտ է նրանց համար, ովքեր երազում են կտրվել գրասենյակային աշխատանքից ու օվկիանոսի ափին կոկոսի կոկտեյլ վայելել: Բայզ զգուշացնում ենք, որ այս հիանալի պլաններն ավելի լավ է` թողնեք նոյեմբերից մարտ ընկած ամիսներին, քանի որ երկրի արևմուտքում ու հարավում տեղացող առատ անձրևները կարող են փչացնել տպավորությունը:

Անմարդկային շոգ

 

Եգիպտոս

All inclusive-ի սիրահարների հանգստավայր պետք է այցելել հոկտեմբեր-նոյեմբեր ու ապրիլ-մարտ ամիսներին. ամռանը Դուք պարզապես կհալչեք անմարդկային շոգից` +36, +37 աստիճան:

 

Արաբական Միացյալ Էմիրություններ

Իհարկե, ամառային հանգստի մեկնելիս ուզում ենք մաքսիմալ գեղեցիկ վայր, լավ սպասարկում, գեղեցիկ ծով ու թանկարժեք հյուրանոց: Այո և, իհարկե, շքեղ հանգստավայրերի ֆոնին վառ լուսանկարներ: Հենց այս պատճառով են շատերը մեկնում ԱՄԷ: Դուք որոշեք` արժե այցելել այս երկիր ամռանը, թե ոչ, բայց թույլ տվեք ասել, որ ամռանն օդի ջերմաստիճանն այստեղ +45, +47 աստիճան է, իսկ ջուրն օգնության չի հասնում, քանի որ դրա ջերմաստիճանն էլ + 34 է:

 

Չինաստան

Այստեղ խնդիրը ոչ այնքան ջերմաստիճանի մեջ է (Պեկինում`+31, +32, Շանհայում`+34, +35), այլ նրանում, որ շոգն ավելի անտանելի է դարձնում արդյունաբերական ծուխը, որ ծածկում է ողջ քաղաքը:

Եղանակային կատակլիզմներ

Դոմինիկյան Հանրապետություն

 

Տոմսերի բարձր գնի պատճառով նման հանգիստը ոչ բոլորին է հասանելի, բայց շատերն են փորձում հանգստանալ այստեղ: Հանգստավայրն առաջարկում է սպիտակափայլ լողափեր, լավ հյուրանոցներ, էկզոտիկ բնություն ու շատ ավելին: Բայց այս երկիր մեկնել արժե միայն ցուրտ եղանակին` նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում, քանի որ մայիսից նոյեմբեր տեղում են առատ անձրևներ, իսկ օգոստոսին, որպես կանոն, ուժեղ քամիներ են:

Կուբա

 

Նույնանման իրավիճակ է Կուբայում: Կուբայում հանգիստը վայելելու համար այն կազմակերպեք նոյեմբերից ապրիլ ամիսներին, իսկ մայիսից նոյեմբեր ավելի լավ է` ընտրեք մեկ այլ երկիր, որպեսզի փոթորիկների ու ցունամիների ականատես չդառնաք:

 

Զբոսաշրջիկների խելագար բազմություն

Իտալիա

Շատերն ամառային ուղևորությունն օգտագործում են աշխարը տեսնելու, գեղեցիկին ծանոթանալու համար: Այդ պատճառով էլ հազարավոր մարդկանց ընտրությունն Իտալիան է: Վիճակագրական տվյալներով ամեն ամառ Իտալիա է այցելում մոտ 45 միլիոն մարդ: Եթե ուզում եք առանձնանալ ու վայելել գինի և իտալական պիցցա, ոչ թե հետևել զբոսաշրջիկների ամբոխին, ուրեմն` այցելեք Իտալիա սեպտեմբերին:

 

Իսպանիա

Հրաշալի Իսպանիան ևս ամառային հանգստի գլխավոր երկրների ցանկում է: Ամռանը երկիրն ունենում է 40 միլիոն զբոսաշրջիկ, այդ պատճառով Դուք շատ հեշտությամբ հայտնվում եք կայքերում ինչ-որ մեկի լուսանկարի մեջ: Եթե չեք սիրում զբոսաշրջիկների բազմություն, ուրեմն` կազմակերպեք Ձեր հանգիստը սեպտեմբերին:

 

Մեկնաբանություններ

comments

Թողնել պատասխան